‘Ո՞ւր են գնացել Ֆրենկ Լեմպարդն ու Դավիդ Վիլյան. Այն ամենի, ինչ կարելի է իմանալ նյույորքյան ակումբի մասին’

809

Սա պատմություն է մի զարմանալի ակումբի մասին, որը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել, բայց արդեն հասցրել է ձեռք բերել Դավիդ Վիլյային և հարյուր հազար երկրպագու: 

 

Ճանաչեք «Նյու Յուրք Սիթի» ֆուտբոլային ակումբը

«Նյոու Յորք Սիթի»-ն «Մանչեսթր Սիթի» շեյխերի և «Նյու Յորք Յանկիզ» բեյսբոլի թիմի հարուստ սեփականատերերի համատեղ նախագիծն է: Անցած տարի 100 մլն դոլարով ձեռք բերվեց ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտբոլային լիգայի բարձրագոյն դիվիզոնի առաջնությունում (MLS) այդ անունի տակ հանդես գալու իրավունքը:

Ո՞վ պետք է խաղա այդ ակումբում

Այս պահին «Սիթի» պաշտոնական կայքում նույնիսկ չկա ակումբի ֆուտբոլիստներին ներկայացնող բաժին, թեև մի քանի հայտնի տղաներ արդեն բերել իրենց իրերը Նյու Յորք: Այս ակումբի դեռ նոր կերտվող պատմության առաջին խաղացողը դարձավ Դավիդ Վիլյան, որը պայմանագիր է ստորագրել երեք տարով (ակումբային կայքում այս իրադարձությունն անվանել են գլխավորներից մեկը ֆուտբոլիստի կարիերայում ԱԱ-2010-ում հաղթանակի և «Բարսելոնա»-ի հետ չեմպիոների լիգայի հաղթողի տիտղոսի հետ միասին): Երկրորդը և երրորդը դարձել են ամերիկացի պաշտպան Ջեբ ԲորովսկինՎանկուվեր» և «Մոնրեալ»): Դարպասապահն է ծագումով պուերտոռիկացի Ջոշ ՍաունդերսըՊորտլենդ», «Գելեկսի», «Ռեալ սոլտ Լեյկ»):

Շուտով ԱՄՆ-ի արևելյան ափերը կհասնի ևս մեկ եվրոպացի աստղ Ֆրենկ Լեմպարդը, իսկ արդեն հունվարին  «Նյու Յորք Սիթին» ձեռք կբերի ևս մի քանի խաղացողներ, սակայն դրանով նա չի սահմանափակվի: Միայն այս  վերջին երկու ամսվա ընթացքում նրանք գրեթե իրականցրել էին Էշլի Քոուլի և Չավի Էռնանդեսի տրանսֆերները:

Ի դեպ, բոլոր այս ֆուտբոլիստներին այստեղ  է բերում Կլաուդիո Ռեյնա անունով մի մարդ, ով եղել է «Մանչեսթր Սիթիի», «Սանդերլենդ»-ի, «Ռեյջերս»-ի և «Բայեր-04»-ի ֆուտբոլիստ, իսկ այժմ «Նյու Յորք Սիթի»-ի մարզական տնоրենն է:  Նա 4 անգամ Ամերիկայի հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի առաջնություններին:

Ինչո՞վ պետք է զբաղվեն խաղացողները  8 ամիս. Չէ որ  «Նյու Յորք Սիթին» մինչև 2015 թվականի մարտ ամիսը հանդիպումներ չի անցկացնելու

Ջեբ Բորովսկին արդեն երկու շաբաթ է Նորվեգիայում է և առաջիկա 8 ամիսը վարձավճարով հանդես կգա  «Ստրեմսգոդսետ»-ում: Դարպասապահ Սաունդերսը  իր մարզավիճակը չի կորցնի «Սան Անտոնիո Սկորպիոնս»-ում՝ Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայից: Դավիդ Վիլյան մինչև այս նոր թիմով  MLS-ում դեբյուտը, հանդես կգա «Մելբուրն Սիթի»-ում, որը Ավստրալիայի բարձրագույն լիգայի թիմ է և պատկանում է շեյխ Մանսուրային: Ամենայն հավանականությամբ այնտեղ կհայտնվի նաև Ֆրանկ Լեմպարդը:

Ո՞վ կմարզի  «Նյու Յորք Սիթին» 

Ջեյսոն Կրեյսը՝ MLSի ամենավառ ֆուտբոլիստներից մեկը, ում հաշվին է առաջնության 300 հանդիպում, հարյուրից ավելի գոլեր, լիգայի պատմության լավագույն ռմբարկուների շարքում երրորդ տեղը և 14 հանդիպում ԱՄՆ հավաքականի կազմում:Այս տարի Ջեյսոնը վեց ամիս անցկացրել է Անգլիայում, ուսումնասիրելով «Մանչեսթր Սիթի»-ի մարզչական շտաբի աշխատանքները:

Ինչ մարզաշապիկով կխաղա «Նյու Յուրք Սիթին»

Դեռևս հայտնի չէ, սակայն դատելով մյուս մարզաձևերի համազգեստներից այն կլինի գրեթե այնպիսին, ինչպիսին«Մանչեսթր Սիթի»–ին է՝ երկնագույն:.

Ունի՞  արդյոք իր մարզադաշտը

Ոչ, սակայն նոր նյույորքյան մարզադաշտի նախագծերն արդեն կան: Նրանցից մեկի համաձայն այն տեղավորված կլինի Կվինս շրջանում և կտեղավորի  30 հազար հանդիսատես: Սակայն այս նախագծի դեմ արդեն հանդես են եկել «Մետս» բեկսբոլյան ակումբը, որի մարզադաշտը գտնվում է հարևանությամբ և մի քանի քաղաքական գործիչներ:

 Ալտերնատիվ պլանով նոր մարզադաշտ կկառուցվի Բրոնկս շրջանում, սակայն շինարարությունը կսկսվի 2018 թվականից ոչ շուտ: Այնպես որ, մոտակա մրցաշրջանները թիմը կանցկացնի  իր բարեկամների և գործընկերների մարզադաշտերում:  

Ունի արդյոք ակումբը ֆանատներ

Իհարկե, ունի

Երբ ողջ աշխարհը հետևում էր Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի առաջնությանը «Նյու Յորք Սիթիի» մարքեթինգային բաժինը ժամանակ չկորցրեց: Պլանն այսպիսին էր՝ ակումբի աշխատակիցները պետք է այցելեին Նյու Յորքի 50 սպորտային բարեր և ցանկացողներին տային ակումբի գույներով մարզաշապիներ և այլ  աքսեսուարներ՝ նվազագույնը հավատարմագրելով հազար երկրպագու: Ակտիվորեն աշխատանք էր տրվում նաև սոցիալական ցանցերում: Մի քանի ամիս հետո արդեն ակումբն ուներ հազարավոր երկրպագուներ, և այն դեպքում, երբ թիմը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել:








Նախորդ հոդվածը‘Ֆլեշմոբը պատել է Լեհաստանը. Սոցցանցերում զանգվածաբար խնձոր են ուտում՝ ի հեճուկս Պուտինի (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Ոչ թալանին». Երթ Երեւանի փողոցներով (Տեսանյութ)’