‘Ո՞ւր է կորել Ս. Սարգսյանը. Մամուլ’

1390

«Թեև դեռ երկուշաբթի օրը ավարտվել է Սերժ Սարգսյանի արձակուրդը, սակայն նա շարունակում է չերևալ հանրության աչքին, ո՛չ նախօրեին, ո՛չ էլ երեկ Սերժ Սարգսյանը, ըստ էության, որևէ գործունեություն չի ծավալել, և նրա մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում. «Ինչպես պնդում են «Ժողովուրդի» աղբյուրները, երեկ՝ կեսօրի դրությամբ, նա դեռ Հայաստանում չէր: Ս. Սարգսյանի այս «անգործությունը», թերևս, խոսում է իշխանությունների՝ երկրի առջև ծառացած խնդիիների հանդեպ ոչ համարժեք վերաբերմունքի մասին: Նա իր արձակուրդի օրերին 9 ցավակցական և շնորհավորանքի հեռագրեր է ուղարկել տարբեր ուղղություններով և վերջ: Այնինչ այս օրերին մեր երկրում կուտակվել են լրջագույն խնդիիներ, որոնք շտապ լուծումներ են պահանջում: Թե ո՞ւր է Ս. Սարգսյանը, անհայտ է, իսկ նրա մամուլի խոսնակին «Ժողո­վուրդի» հարցումները շարունակում են մնալ անպատասխան»: 

Նախորդ հոդվածը‘Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը դատարան չի ներկայացել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կոնգրեսական չեք՝ հասկացանք, մարդ է՞լ չեք’