‘Ոկրաինայի ՊՆ. Ուկրաինական բանակի սպառազինության մեջ բալիստիկ հրթիռներ չկան’

838

Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետայը հերքել է երկրի ՌՈՒ-ի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ կիրառելու մասին տեղեկատվությունը:

«Ուկրաինայում չկա ոչ մի բալիստիկ հրթիռ, ընդհանապե՛ս չկա»,- ընդգծել է նախարարը:

Բացի այդ՝ նախարարը հավելել է, որ Ուկրաինայի արևելքում կռվող գրոհայինները դեռևս հնարավորություն ունեն լքելու երկրի տարածքը՝ առանց զենքի: «Բոլոր նրանք, ովքեր մտադիր են հեռանալ ուկրաինական քաղաքներից ու գյուղերից, առայժմ դեռ հնարավորություն ունեն փախչելու Ռուսաստան: Առանց տեխնիկայի, առանց տանկերի, առանց զրահամեքենաների և առանց զենքի, միայն այդ կերպ այդ մարդիկ կարող են հեռանալ Ուկրաինայից»,- հայտարարել է Գելետայը «Առաջին ազգային» հեռուստատեսության եթերից:

Կիևի կողմից բալիստիկ հրթիռներ կիրառելու մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնվել է CNN-ի եթերում հուլիսի 29-ին: Ըստ ամերիկացի լրագրողների՝ այդ տվյալներն ամերիկյան հետախուզությունն ստացել է արբանյակների օգնությամբ: Փոխանցում է rosbalt-ը:

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանին մի քանի օր է պետք եղել «հասկանալու» համար, որ զինվորներին պետք է պարգեւատրել ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել’