‘Ոչնչացվել է «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մարզաբազայի գլխավոր մասնաշենքը’

1120

Հրետանային ռմբակոծության հետևանքով լրջորեն վնասվել է  ուկրաինական  «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մարզաբազան: 

«Oգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը երկու ռումբերով ոչնչացվել է «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մարզաբազայի գլխավոր մասնաշենքը: Այստեղ ապրում և մարզվում էր ակումբի առաջին թիմը»,-Facebook-ի իր էջում գրել է «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը: Ավելի ուշ այս մասին տեղեկատվությունը հայտնվել է նաև ակումբի պաշտոնական  կայքում, որտեղ նշվել է, որ հրատանակոծության արդյունքում առաջացել է հրդեհ, որը ողջ գիշեր փորձել են մարել հրշեջները: Աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել:

Նշենք, որ «Շախտյորի» մարզաբազան մի քանի оրվա ընթացքում տուժել է երկու անգամ: Ավելի վաղ մարզաբազայի տարածքի վրա 4 ռումբ էր ընկել, որոնք, դատելով լուսանկարներից, զանգվածային ավերումների չէին հասցրել: 

Նախորդ հոդվածը‘Ալժիրում ուկրաինական օդանավ է վթարի ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Սմբատ Կարախանյան. Օգոստոսին Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իրական գերագույն հրամանատարի դերում’