‘
Հայաստանցի կանանց ոչ թե ծաղիկներ են պետք, այլ՝ իրավահավասարություն, ոչ թե նվերներ, այլ հարգանք եւ հանդուրժողականություն: Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիա Թիթիզյանը:
Նա հիշեցրեց, որ Մարտի 8-ի տոնը սկզբնավորվել է սոցիալիստ կանանց ՝ իրավահավասարության համար մղվող պայքարի ընթացքում: Նա նշեց նաեւ, որ Հայաստանի առաջին հանրապետությունում արդեն կնոջ իրավունքները հարգվում էին՝ կանայք ունեին ընտրելու եւ ընտրվելու իրավունք, Հայաստանի դեսպանը Ճապոնիայում Դիանա Աբգարն էր:
‘