‘Ոչ իշխանական ուժերը ՍԴ կդիմեն դեկտեմբերի 17-ին ‘

684

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները / Կոնգրես, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն»/ կդիմեն Սահմանադրական դատարան`կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ օրենքի սահմանադրականությունը քննարկելու նպատակով:  Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ-ից պատգամավոր Արծվիկ Մինասյանը, այդ ուժերը մտադիր են նաեւ համատեղ երթ անցկացնել, եւ չի բացառել, որ երթը վերաճի հանրահավաքի: Նա հայտարարել է, որ ՍԴ դիմելու անհրաժեշտություն առաջացել է, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը համաձայն չէ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կանխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:

 

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյանը Ռուբինի հետ խոսել է ԼՂ հիմնախնդրից’
Հաջորդ հոդվածը‘Դանիան և Նոր Զելանդիան ամենաչկոռումպացված երկրներն են’