‘«Ոչ ծով, ոչ լիՃ». Կասպիականը բաժանցին հինգ մասի’

2210

‘

Մերձկասպյան հինգ երկրներ երկու տասնամյակից ավելի ձգձգվող տարաձայնություններից հետո որոշեցին դադարեցնել վեճերը աշխարհի ամենախոշոր փակ ջրամբարի՝ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ: Դա կհեշտացնի երկրորդ Պարսից ծոցի համբավ ունեցող տարածաշրջանում նավթի և գազի արդյունահանումը և տեղափոխումը:

Կասպից ծովը «կիսում» էին այն ժամանակներից ի վեր, երբ փլուզվեց Իրանի՝ թառափով ու նավթով հարուստ ծովի միակ հարևանը՝ ԽՍՀՄ-ը: Իրանը ցանկանում էր սահմանները վերաձևել լճի սկզբունքով՝ ամեն ինչ հավասար: Մյուսները պնդում էին ծովային իրավունքը՝ յուրաքանչյուրին մի երկու տասնյակ կիլոմետր լայնությամբ առափնյա հատված, իսկ մնացածը՝ ընդհանուր:

Արդյունքում՝ պայմանավորվեցին, ըստ էության, հատակը համարել ծով, իսկ ջրի ստվարաշերտը՝ լիճ:

Կիրակի օրը հինգ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդները հավաքվել են առափնյա Ակտաուում և հռչակագիր են ստորագրել վիճելի ջրամբարի իրավական կարգավիճակի վերաբերյալ:

«Ռուսաստանը այս բաժանման շարժիչ ուժն էր,- ասել է Verisk Maplecroft ընկերության վերլուծաբան Կամիլլա Հագելունդը:- Մնում է իմանալ, թե ինչ է զոհել Մոսկվան: Անվտանգության տեսակետից նա շահել է»:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘«Արսենալի» դարպասպահը տեղափոխվում է «Բեշիքթաշ»’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով’