‘Ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայող է զոհվել ‘

860

Հայաստանի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.: Այս մասին iLur.am-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Հերթական ահաբեկչությունը Աֆղանստանում. զոհվել են ամերիկացի զինծառայողներ’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում ընթերցեց Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագիրը’