‘Ոսկեպատ զուգարաններ ու լոգարաններ, մեքենաների հսկայական կոլեկցիա. Նոր կադրեր Յանուկովիչի լքված նստավայրից. Ֆոտոշարք, տեսանյութ’

5393

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի Межигорье-ում գտնվող նստավայրը գնալով ավելի ու ավելի շատ այցելուների է գրավում: Մարդիկ գալիս են այնտեղ՝ տեսնելու համար, թե ինչպես էր ապրում Ուկրաինայի նախագահը: Նշենք, որ Յանուկովիչի նստավայրը դատարկ է մնացել այն բանից հետո, երբ երեկ առավոտյան վերջինս լքել է Կիեւը:

Ոսկեպատ զուգարաններ ու լոգարաններ, մի քանի տասնյակի հասնող մեքենաների կոլեկցիա, անձնական կենդանաբանական այգի, նավ, բենզալցակայան եւ այլն: Ահա թե ինչեր են գտել ընդդիմադիրները Ուկրաինայի հեռացած նախագահի նստավայրում:

Межигорье-ն Վիկտոր Յանուկովիչի մասնավոր նստավայրն է, որը գտնվում է Կիեւի մերձակայքի Петровцы ավանում: Յանուկովիչը առանձնատունը զբաղեցնում է 2002 թվականից: 1935 թվականից մինչեւ 2007 թվականը Межигорье-ն պետական կառավարական նստավայրի կարգավիճակ ուներ, քանի դեռ այն չդարձավ մասնավոր սեփականություն: 2012 թվականից նախագահի աշխատակազմը այն վարձակալել էր՝ հարմարացնելով պաշտոնական այցերի համար նախատեսված վայրի:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կտրել է «Արարատցեմենտի» ջուրն ու այն տվել ադրբեջանցիներին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ քաղաքացու նամակը ԱՄՆ դեսպանին. Հայաստանի ժողովուրդը ինքն է որոշում իր երկրում ինչն է լավ և ինչն է վատ’