Ոսկե գնդակի կրկնակի դափնեկիր Ռոնալդոն քրիստոնեություն է ընդունել

80

Աշխարհի կրկնակի չեմպիոն և «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր, բրազիլացի Ռոնալդուն մկրտվել է 46 տարեկանում։

«Այսօր յուրահատուկ օր էր. Ես մկրտվեցի։ Քրիստոնեական հավատքը միշտ եղել է իմ կյանքի հիմնական մասը, թեև ես նախկինում չէի մկրտվել: Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ գնալու բարության ճանապարհով իմ կամքով՝ հավատալով Հիսուսին, նրա սիրուն»,- գրել է Ռոնալդոն սոցիալական ցանցերում։

Իր կարիերայի ընթացքում Ռոնալդոն անցկացրել է 455 հանդիպում, դարձել 298 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։ Նա խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Ինտերը», «Բարսելոնան» և «Միլանը»: Այս ակումբների կազմում Ռոնալդոն հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթը (2002/2003, 2006/2007), ՈՒԵՖԱ-ի երկու սուպերգավաթ (2001/2002, 2006, 2007):

Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 99 հանդիպում, դարձել 62 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ազգային հավաքականում հանդես է եկել 1994 թվականից։ Բրազիլիայի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է 2011 թվականին։ Հավաքականի հետ միասին հարձակվողը հաղթել է աշխարհի երկու առաջնություններում (1994,2002), երկու անգամ էլ Կոպա Ամերիկայում (1996/1997, 1998/1999):

Նախորդ հոդվածըԿրակել են Վերին Շորժայի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԻսպանական դատարանը մերժել է Ռեալի հայցն ընդդեմ Լա Լիգայի