‘ «Ոսկե Գնդակի» քվեարկության տոկոսային արդույքները’

650

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվականի «Ոսկե Գնդակի» քվեարկության տոկոսային արդույքները:

Հիշեցնենք, որ քվեարկությանը ավանդաբար մասնակցում են ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները, ինչպես նաև լրագրողներ՝ տարբեր երկրներից: 

2014 թվականի «Ոսկե Գնդակին» արժանացած Կրիշտիանու Ռոնալդուի օգտին քվեարկել են հարցվածների 37.66 տոկոսը:

Երկրորդը կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է՝ ստացած 15.76 տոկոս ձայներով: Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի օգտին քվեարկել է 15.72 տոկոսը:

Առաջին անգամ տարվա լավագույն մարզիչ ճանաչված Յոահիմ Լյովը հավաքել է ձայների 36.23 տոկոսը: Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչին հաջորդած Կարլո Անչելոտին («Ռեալ») ստացել է ձայների 22.06 տոկոսը, իսկ լավագույն եռյակը եզրափակած Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Աթլետիկոյից» արժանացել է 19.02 տոկոս ձայնի:

Նախորդ հոդվածը’90-ամյա լրագրողն արժանացավ ՖԻՖԱ-ի նախագահի մրցանակին’
Հաջորդ հոդվածը‘Պերմյակովը պատմել է, որ գնացել էր ջուր խմելու’