«Ոսկե գնդակի» ֆավորիտները

381

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման շարունակում է մնալ առաջատար դիրքում «Ոսկե գնդակի» ֆավորիտների ցուցակում՝ Goal.com-ի վարկածով։

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն բարձրացել է երկրորդ տեղ՝ շրջանցելով ակումբակից, եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին։

Նախորդ տարիների դափնեկիրներ, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս տարի ֆավորիտների թվում չեն։

«Ոսկե գնդակի» հավակնորդները՝ Goal.com-ի վարկածով

  1. Քարիմ Բենզեմա («Ռեալ»)
  2. Սադիո Մանե («Լիվերպուլ»)
  3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
  4. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»)
  5. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
  6. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)
  7. Կեւի Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
  8. Լուկա Մոդրիչ («Ռեալ»)
  9. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
  10. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)
Նախորդ հոդվածըԱնգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ մարզիչ
Հաջորդ հոդվածըԵՄ-ն մոտեցել է ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների սահմանագծին