«Ոսկե գնդակ»․ Լեւանդովսկին՝ տարվա լավագույն հարձակվող

301

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա» տեղափոխված լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին երկրորդ տարին անընդմեջ արժանացավ լավագույն հարձակվողի մրցանակին Փարիզում ընթացող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում։

Գերդ Մյուլերի անվան մրցանակը սահմանվել էր անցած տարի։ Առաջին դափնեկիրը եւս Ռոբերտ Լեւանդովսկին էր։

Անցած մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» կազմում դարձել էր 50 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում։

Նախորդ հոդվածը«Ոսկե գնդակ»․ Տիբո Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ
Հաջորդ հոդվածը«Ոսկե գնդակ»․ 5-ակի դափնեկիր Ռոնալդուն 20-րդն է