«Ոսկե գնդակ»․ Կիլիան Մբապեի ֆավորիտները

180

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է «Ոսկե գնդակի» այս տարվա ֆավորիտներին։

«Իմ եռյակը հետեւյալն է․ Քարիմ Բենզեման, ես եւ Սադիո Մանեն։ Հաջող մրցաշրջան էր Բենզեմայի համար։ Նա 34 տարեկան է, նոր է նվաճել Չեմպիոնների լիգայի եւս մեկ գավաթ։ Նրա փոխարեն ես այլեւս չէի մտածի «Ոսկե գնդակի» մասին, եթե այս անգամ էլ չստանայի մրցանակը։ Գլխավոր ֆավորիտը Քարիմն է»,- Մբապեի խոսքը մեջբերում է GFFN-ը։

France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակը։ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսին չի ընդգրկվել՝ 17 տարում առաջին անգամ։

Նախորդ հոդվածըՉավին հաղթանակների վատագույն ցուցանիշն ունի «Բարսելոնայի» մարզիչների մեջ նախորդ 20 տարում
Հաջորդ հոդվածըԿարենյո-Բուստան՝ Մոնրեալի «Մասթերսի» հաղթող