‘
Րոպեներ առաջ Ցյուրիխում ավարտվեց «Ոսկե գնդակ 2014» մրցանակաբաշխությունը:Հայտնի դարձան 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստուհին, տղամարդկանց և կանանց ֆուտբոլում լավագույն մարզիչները, լավագույն գոլի հեղինակը, խորհրդանշական հավաքականը և ամենակարևորը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստը:
Եվ այսպես… 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն: Հանրաճանաչ ֆուտբոլիստ Ռոնալդուի կարիերայում այս «Ոսկե գնդակը» երրորդն է: Ավելի վաղ այս մրցանակը նա ստացել է 2008 և 2013 թվականներին: «Ոսկե գնդակը» Ռոնալդուն հանձնեց լեգենդար ֆուտբոլիստ Տիերի Անրին:
2014 թվականի լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Նադին Կեսլերը: Երկրորդ տեղը զբաղեցրե է բրազիլուհի Մարտան, իսկ եռյակը եզրափակեց ամերիկուհի Էմմի Վամբախը:
Հայտնի դարձավ նաև 2014 թվականի լավագույն գոլի հեղինակը. այն Կոլումբիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն է:
Տղամարդկանց ֆուտբոլում տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Յոահիմ Լյովը, ում գլխավորությամբ անցյալ տարվա ամռանը Գերմանիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն:
Կանանց ֆուտբոլում լավագույն մարզչի կոչմանն արժանացավ «Վոլֆսբուրգի» մարզիչ Ռալֆ Կելերմանը: Կելերմանի գլխավորությամբ «Վոլֆսբուրգը» նախորդ մրցաշրջանում հաղթեց կանանց Չեմպիոնների լիգայում:
Հրապարկվեց նաև 2014 թվականի խորհրդանշական հավաքականի կազմը: Այն ունի հետևյալ տեսքը.
‘