‘«Ոսկե Գնդակ 2015». Անդրանիկ Թեյմուրյանն առաջին տեղում նշել է Մեսսիին’

1246

Ինչպես հայտնի է, 2016 թվականի հունվարի 11-ին կհրապարակվեն ՖԻՖԱ-ի «Ոսկե Գնդակ» մրցանակի 2015 թվականի դափնեկրի, ինչպես նաև 2015 թվականի լավագույն մարզչի անունները:

Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են նաև ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև մեկական մարզական լրագրող ՖԻՖԱ-ի անդամ երկրներից:

Քվեարկության համար սահմանված ժամկետներում Իրանի հավաքականի ավագ Անդրանիկ Թեյմուրյանն առաջին տեղում նշել է Մեսսիին, տեղեկացնում է իրանական կայքերից մեկը: Աղբյուրը չի նշում, թե երկրորդ և երրորդ տեղերում ում օգտին է քվեարկել 32-ամյա ֆուտբոլիստը:

Աղբյուրի համաձայն՝ Թեյմուրյանը «Բարսելոնայի» մոլի երկրպագու է:

Նախորդ հոդվածը‘Անչելոտին «ջենտլմենական համաձայնություն» ունի «Բավարիա»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սենդվիչտոմաները մեզանի՛ց պիտի ամաչեն’