‘«Ոսկե գնդակ-2015». Ո՞ւմ օգտին են քվեարկել Մեսսին, Ռոնալդուն, Նեյմարը’

861

ՖԻՖԱ-ն հրապարակել է այն պաշտոնական փաստաթուղթը, որում ներկայացված է, թե կառույցի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները և լրատվամիջոցների ներկայացուցիչները «Ոսկե գնդակ-2015» քվեարկությունում ում օգտին են քվեարկել:

Ներկայացնում ենք, թե ում օգտին են քվեարկել «Ոսկե գնդակի» արդեն հնգակի մրցանակակիր Լիոնել Մեսսին, եռակի մրցանակակիր Ռոնալդուն և Նեյմարը, ովքեր Արգենտինայի, Պորտուգալիայի և Բրազիլիայի հավաքականների ավագներն են:

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին առաջին տեղում, որի համար տրվում է 5 միավոր, նշել է Լուիս Սուարեսին, երկրորդ տեղում (3 միավոր) արգենտինացին նշել է Նեյմարի անունը, իսկ երրորդում (1 միավոր)՝ Անդրես Ինյեստայի:

Նեյմարի կազմած լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը՝ Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես, Իվան Ռակիտիչ:

Կրիշտիանու Ռոնալդուն ևս առանձնացրել է իր թիմակիցներին՝ նշելով Կարիմ Բենզեմայի, Խամես Ռոդրիգեսի և Գարեթ Բեյլի անունները:

Նախորդ հոդվածը‘Լիոնել Մեսսին նվաճեց կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակը»’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե գնդակ-2015». Մեսսին ստացել է ձայների 41.33%-ը’