‘Ոսկե զուգարանակոնք՝ Լենինի փոխարեն’

768

Մինչ քաղաքական գործիչներն Ուկրաինայում նախապատրաստվում են խորհրդարանի փետրվարի 4-ի կարևորագույն նստաշրջանին, Եվրամայդանի ակտիվիստները երեկվա սպասողական օրը լցրել են ուշագրավ ակցիաներով՝ սանտեխնիկայի օգտագործմամբ: Երկուշաբթի առավոտյան ուսանողական երկու կազմակերպություններ և «Բատկիվշչինա» կուսակցության երիտասարդական թևը  կազմակերպել են Լենինի նախկին հուշարձանի պատվանդանի վրա «ոսկե ունիտազի» տեղադրման  արարողություն: «Մենք դրանով ուզում ենք փոխանցել անկախ պատգամավորներին, ինչպես նաև՝ Ռեգիոնների կուսակցության խելամիտ պատգամավորներին՝ հերի՛ք է աշխատեք մի մարդու համար, այդ մարդու ոսկե ունիտազի համար», BBC-ի ռուսական ծառայության թղթակցին ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը: Ուսանողները պատգամավորներին կոչ են արել Գերագույն ռադայի այսօրվա նիստում պաշտպանել 2004 թ. սահմանադրությանը վերադառնալու և նախագահի լիազորությունները կրճատելու՝ ընդդիմության նախաձեռնությունը:

«Ոսկե ունիտազի» առասպելը ուկրաինական քաղաքական բանահյուսության մեջ հայտնվել է մոտավորապես երեք տարի առաջ, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե իբր Յանուկովիչի Մեժիգորյան նստավայրում ոսկեզօծ զուգարանակոնք է տեղադրված, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին’
Հաջորդ հոդվածը‘Նա ոտքով հարվածեց ինձ, ես էլ աթոռով հարվածեցի գլխին. Շանթ Հարությունյանի որդին պատմել է դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին’