‘«Ոսկե ծիրանը» հայտարարում է Հայոց Ցեղասպանության թեմայով սցենարական մրցույթ’

1498

Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը 2014թ. հայտարարել են Հայոց Ցեղասպանության թեմայով սցենարական մրցույթ` նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը,  

մրցույթը հրավիրում է կարճամետրաժ (3-6 րոպե տևողությամբ) խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ: Հաղթող կճանաչվեն լավագույն 10 սցենարները` ընտրված մասնագիտական ժյուրիի կողմից. հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ. մասնավորապես` լավագույն երեք սցենարների հեղինակները կարժանանան 1000-ական, իսկ հաջորդող լավագույն յոթի հեղինակները` 500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևների: Սցենարները պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան»կինոյի զարգացման հիմնադրամ՝ Ք. Երևան, Մոսկովյան 3 հասցեով կամ ուղարկել [email protected] Էլ. հասցեով ՝ մինչև 2014թ-ի հունիսի 30-ը: 

Նախորդ հոդվածը‘Պուշկինի փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը չկարողացավ բանավոր պատասխանել Արամ Մանուկյանի հարցին (տեսանյութ)’