‘«Ոսկե ծիրան»-ի երեկվա օրն առանձնացավ բազմապիսի միջոցառումներով’

1057

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային փառատոնի 5-րդ  օրը նունյպես առանձնացել է բազմապիսի միջոցառումներով: «Ոսկե ծիրան»-ի պաշտաոնական կայքը  հաղորդում է, որ երեկ  օրը ավելի նշանակալի և հիշարժան է դարձրել հռչակավոր Օթար Իոսելիանիի այցը: Առավոտյան ռեժիսորը հանդիպել է լրագրողներին և խոսել կինոյի, իր անցած ճանապարհի և մեր իրականության մասին` պատասխանելով նաև հանդիպմանը եկած լրագրողների հարցերին: Օրվա երկրորդ կեսին Իոսելիանին հանդիպել  նաև իր կինոյի սիրահարներին` փոքրիկ ելույթ ունենալով իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների բացմանը: Հանդիսության ընթացքում Հարություն Խաչատրյանը փառատոնի կողմից ռեժիսորին շնորհլ է «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակը` համաշխարհային կինոյում անգնահատել վաստակի և ներդրման համար:

Ներկայացվել են  միջազգային վավերագրական մրցույթ ֆիլմերից չորսը` «Արարողություն» (ռեժ.` Ավի Վայսբլայ, Էլիրան Քնոլեր),  «Ձիթենյաց լեռան ծաղիկներ» (ռեժ.` Հեյլիկա Պիկկով),  «Ռուսական ձմեռ»,(ռեժ.`Քրիստինա Պիկկի, Սանդհյա Դեյզի Սունդարամ, Բենի Յաբերգ, Դիթեր Դեսվարտ, Տրիստան Դոզ, Բերնադետ Տուզա-Ռիտեր) և   «Դոմինոյի էֆեկտը» (ռեժ.`Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի):  Կազմակերպված մամուլի ասուլիսում լրագրողների հետ հանդիպել են ֆիլմերի հեղինկները:  Մամլո ասուլիսով  հանդես են եկել նաև «Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, Թբիլիսիի կինոփառատոնի գեարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն և Հենրիխ Բոլ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանի գրասենյակի նախագծի համակարգող Մալխազ Սալդաձեն  ովքեր  ներկայացրել են  «Cinema Express- Հայաստան Վրաստան» նախագիծը:

Կեսօրին տեղի  է ունեցել Ռիչարդ Պենյայի վարպետության դասը` «Աֆրոամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը» թեմայով և Լևան Կոգուաշվիլու հանդիպումը ԹՈՒՄՈ-ում:

Օրն ամփոփվել ինչպես միշտ` բացօթյա հանդիպումերով` Շառլ Ազնավուրի հրապարակում և Պողոսյան այգիներում:

Նախորդ հոդվածը‘Երբ ԱԱԾ-ն քնում է, դիվերսանտը խորոված է անում ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն այս տարի կմիանա ԵԱՏՄ-ին. ՌԴ դեսպան’