‘Ոսկե Ծիրան. Կայացել է Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմի երևանյան պրեմիերան’

984

Նախօրեին  «Ոսկե ծիրան XI միջազգային փառատոնի» շրջանակներում կայացավ Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմի երևանյան պրեմիերան: Այս տարի ֆիլմը պարգևատրվել է ռուսաստանյան «Կինոտավր»  XXV բաց կինոփառատոնում, լավագույն ռեժիսորի և լավագույն դերասանուհու (Սեվերիա Յանուշաուսկայտե) անվանակարգերում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ֆիլմը ներառված է «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:

Ինչպես հուլիսի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում խոստովանել է Աննա Մելիքյանը, «Աստղ» ֆիլմն իր վրա մեծ ազդեցություն է ունեցել: «Այս ֆիլմն ինձ շատ փոխե՝, ակնհայտորեն ցուցադրելով հստակ, սովորական ճշմարտություններ, որ կյանքը մի պահ է, և պետք է գնահատել ներկան: Այս գաղափարն է կրում մեր հերոսուհին, որի դերը կատարում է Թինա Դալլաքիշվիլին», — ասել է նա: Ռեժիսորը նշել է, որ «Աստղը» ֆիլմ է կյանքի և կյանքը լիարժեք ապրելու մասին:

«Եթե ես ֆիլմ եմ նկարում, նշանակում է, որ իմ մեջ ծնվում է ինչ-որ պատմություն, որն  ուզում եմ պատմել: Ինձ նույնիսկ ծիծաղելի է թվում, որ դու կարծես թե անհեթեթություններ ես պատմում, կատակում ես, իսկ հետո պարզվում է, որ քո ֆիլմերի միջոցով մարդիկ իրենց համար բացահայտում են շատ կարևոր բաներ»- ասել է ռեժիսորը:

«Այն, ինչ ես կամ — դա իմ մանկությունն է: Իմ մեջ արդեն շատ քիչ է մնացել, ինչը հետևում է իմ ֆիլմերում», — հավելել է նա:

Հետաքրքիրն այն է, որ, ըստ Մելիքյանի, ինքը չի նկարահանում շատ փողեր բերող ֆիլմեր: «Ես միշտ ոչ մի տեղ չեմ ընկնում, քանի որ հեղինակային ֆիլմի համար բավականաչափ խելացի չեմ, իսկ կոմերցիոն ֆիլմի համար` բավականաչափ անխելք ու ուրախ չեմ: «Ծովահարսից» հետո իմ ժանրը բնութագրվեց որպես արտ-մայնսթրիմ, իսկ ինձ թվում է, որ «Աստղ»- ը նույնպես նկարահանվել է այդ ժանրում» — ասել է նա:

Իր գեղարվեստական կարիերայի ընթացքում Աննա Մելիքյանը մի շարք մրցանակների է արժանացել միջազգային կինոփառատոններում: Նրան մրցանակների առատ բերք պարգևեց «Ջրահարսը» ֆիլմը, որն արժանացավ Բեռլինի, Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնների մրցանակներին: Բացի այդ, 2008 թվականին ֆիլմը Ռուսաստանից առաջադրվել էր «Օսկար» մրցանակին: 

Նախորդ հոդվածը‘Կդադարեցվի Փարպեցու փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը’
Հաջորդ հոդվածը‘Քարվաճառցի 17-ամյա տղայի մահվան առթիվ հայտնի չէ, թե երբ գործ կհարուցվի’