‘«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի հերթական օրը’

1038

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի հերթական օրն ազդարարվել է «Ռեժիսորներ առանց սահմանների»  ծրագրի բացմամբ:  «Ոսկե ծիրան» -ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այնուհետև   հաջորդել են արդեն ավանդական մամուլի ասուլիսները: Լրագրողների հետ հանդիպում և անկեղծ զրույց է ունեցել հռչակավոր ռեժիսոր Ամոս Գիտայը: Տեղի է ունեցել նաև հանդիպում միջազգային խաղարկային մրցույթում ընդգրկված «Ես նա չեմ» ֆիլմի ռեժիսոր Թայֆուն Փիրսելիմoղլուի հետ: Այնուհետև Պավել Պոտորոչինը, Ռիչարդ Պենյան, Ադամ Միխնիկը և Սուսաննա Հարությունյանը ներկայացրել են  «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագիրը, որը մեկնարկել է «80 միլիոն» ֆիլմի ցուցադրությամբ:

Անցկացվել է վարպետության երկու դաս՝  Ցզյա Չժանկեի բաց դասը «Նաիրի» կինոթատրոնում և Քեն Դավիդյանի հանդիպումը ԹՈՒՄՈ կենտրոնում:

Երեկոյան տեղի է ունեցել  Ամոս Գիտային՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որից հետո մեկնարկել է  փառատոնի շրջանակներում նախատեսված  Հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումով, որին ներկա էր նաև  ինքը` ռեժիսորը: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովի նկատմամբ մահափորձ է կատարվել’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը՝ ոստիկանին. «Ես տենց բան չեմ ասել, ինչի՞ ես շառ անում, գլխիս սարքում ես»’