‘
Ոստիկանությունը որոշել է քրեական գործ չհարուցել սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի առնչությամբ:
«Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել են նյութեր և 07.10.2014 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին», — ասված է «Ազատության» հարցմանն ի պատասխան Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից այսօր ստացված պաշտոնական գրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ոսկու շուկայի բազմաթիվ առևտրակականներ էին հավաքվել Կառավարության շենքի առջև՝ բողոքելու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխություններից: Այս հանգամանքը վրդովել էր շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին, ով իր օգնականների հետ միասին ոսկու շուկայում կոպիտ կերպով հանել էր տալիս բոլոր այն առևտրականների սեղանիկները, ովքեր համարձակվել են պայքարել իրենց իրավունքների համար:
Սակայն սա էլ ամբողջը չէ. դարձյալ տեսախցիկի առջև`iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ոսկու շուկայի սեփականատերը հայտատարեց, որ լավ է արել՝ սեղաններ է ջարդել. — «Լավ եմ արել… որովհետև անշնորհք ժողովուրդ են, իրենց բիզնեսի մասին մտածում են, իմ բիզնեսին խանգարում են»:
Առավել մանրամասն՝ այստեղ:
‘