‘
Տեխասի Հյուստոն քաղաքի ոստիկանության սպաներից մեկի ինտերնետ-ակտիվությունը մեծ աղմուկ է բարձրացրել ողջ նահանգում:
42-ամյա Սթեյսի Սուրոն Facebook-ի էջում առաջարկել է այցելել ամերիկյան մոդելային կայքերից մեկը և գնահատել իր լուսանկարները, գրում է The New York Daily News լրատվական կայքը:
Առաջին հայացքից պարզունակ թվացող այս պատմության մեջ արտասովոր ոչինչ չէր լինի, եթե իրեն Տեզորո (իսպաներեն «գանձ» բառից) անվանած ոստիկանության սերժանտ Սուրոն 100-ից ավելի լուսանկարներում կիսամերկ կամ բոլորովին մերկ վիճակում սադոմազոխիստական ակնարկներով էրոտիկ բնույթի դիրքեր ընդունած չլիներ:
Լրագրողներին հաջողվել է պարզել, որ սերժանտի վիճահարույց հոբբին բացահայտելուց հետո քաղաքային ոստիկանության ղեկավարությունը ծառայողական հետաքննություն է սկսել՝ ժամանակավորապես կասեցնելով Սթեյսիի լիազորությունները:
«Ոստիկանության աշխատակիցները չպետք է այնպիսի գործունեություն ծավալեն, որը անօրինական բնույթ կկրի կամ անարգանքի կարժանացնի ողջ բաժինը»,- պարզաբանել են Հյուստոն քաղաքի ոստիկանությունից:
‘