‘Ոստիկանի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ’

966

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ քաղաքացի Գոհարիկ Ս.-ի հաղորդման համաձայն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2013 թվականի նոյեմբերին, Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի մոտակայքից խաբեության միջոցով գաղտնի առևանգել է իրեն և զենքի գործադրմամբ, իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի, 131-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Դեսպանը հույս է հայտնում, որ Սոչիի հանդիպումից հետո լարվածությունը կսկսի թուլանալ’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակությունը կապի մեջ է մահացած գերու հարազատների հետ’