‘Ոստիկանները՝ խախտելով բոլոր հնարավոր օրենքները բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամին’

1454

Ինչպես արդեն հաղորդել էինք  Արտանիշում ոստիկանները և ոստիկան ներկայացած քաղաքացիական հագուստով անձինք այսօր մի քանի ժամ ահաբեկել են մի ընտանիք: Քիչ առաջ պարզ են դարձել դեպքի մանրամասները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել քաղաքացիական ակտիվիստ, Տիգրան Խզմալյանը.

«Հենց նոր զանգ ստացա Նախախորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանից` նա մեքենայով հասել է Ճամբարակ, որտեղից վերցրել է Կոմիտասի 5-ի գործով Արտանիշ գյուղում այսօր առավոտյան ձեռբակալված Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի կնոջը, Ելենա Կոժեմյակինային եւ նրանց 2-ամյա երեխային եւ բերում է նրանց երկուսին Երեւան: Ելենայի վկայությամբ, ողջ գիշեր Հրաչյա Միրզոյանի տունը Արտանիշում, ուր նրանց ընտանիքը հանգստանում էր վերջին օրերին, հարձակման թիրախ եր դառձել քաղաքացիական զգեստով մի խումբ մարդկանց կողմից, ովքեր պնդում էին, որ ոստիկան են ու հրաժարվում էին ներկայացնել վկայականներ ու ձեռբակալման մասին որեւե ծանուցագիր: Ելենան, լինելով Սլավոնական համալսարանի իրավաբանական բաժնի ուսանողուհի, հրաժարվում էր տան դռները բացել առանց օրինական փաստաթղթերի եւ հայտնեց, որ նկարահանում է կատարվածը տեսախցիկով: Հարձակվողները էլ ավելի սաստկացրել էին գրոհը, որի ընթացքում նրանցից մեկը փորձեց մտնել պատուհանից, իսկ մնացածները ջարդում էին դուռը: Դմիտրիի ու Ելենայի 2ամյա երեխան վախից ու անքնությունից ծանր վիճակում է, նա ընկել էր, փորձելով փախչել, երբ ծնողները բանակցություններ էին վարում: Ելենայի վկայությամբ, հարձակվողները ձգտում էին ֆիզիկական վնասվախքներ հասցնել Դմիտրիին, որպեսզի հայտնեն նրա դիմադրության մասին, սակայն աղջկա գրագետ ու սառնասիրտ գործողությունների արդյունքում նահանջեցին ու միայն դրսից հայհոյքնքներով ու սպառնալիքներով էին ահաբեկում երիտասարդ զույքին մինճեւ առավոտ: Առավոտյան նույն մարդիկ ներկայացան արդեն ոստիկանական զգեստով եւ ծանուցագրով, որից հետո Դմիտրին դուրս եկավ տնից: Նրան այժմ Ճամբարակից տեղափոխում են Երեւանի Արաբկիր ոստիկանական բաժին, համաձայն Սյուզան Սիմոնյանի տեցեկությունների: Նրանք խնդրում են բոլորին, ով կարոող է, մեկնել Արաբկիրի ոստիկանական բաժին սատարելու եւ անվտանգությունն ապահովելու համար: Ով որ Փակ Շուկայի մոտ չէ, խնդրում եմ գնան այնտեղ:

Նախորդ հոդվածը‘Այս պահին Փակ շուկայի մոտ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ’