‘Ոստիկանները ակտիվիստներից ապօրինաբար վերցրել են հեռախոսները ‘

1174

«Ոստիկանները՝ ոստիկանության կենտրոնի բաժնում վարչական ձերբակալության ենթարկվածներից ապօրինաբար կամ վերցրել են հեռախոսները, կամ՝ պարտադրել են անջատել դրանք, ինչը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի դրույթներով չնախատեսված արարք է»,- iLur.am-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց  Հայ ազգային Կոնգրեսի իրավաբան Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող Կոնգրեսի ակտիվիստներին ոստիկանները մոտ մեկ ժամ առաջ բերման են ենթարկել՝ իբրեւ թե խուլիգանության կասկածանքով: Բերման ենթարկվածների թվում է նաեւ Կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

Արմեն Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ այս պահին արդեն ոստիկանության շենքի մոտ  է փաստաբան Վահե Հովսեփյանը, ում այս պահին խոչընդոտում են մտնել ոստիկանություն՝ իր վստահորդների հետ հանդիպելու համար:

Հավելենք, որ ոստիկանության շենքի մոտ են հավաքվում բազմաթիվ քաղաքացիներ: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանություն. Կոնգրեսի 7 անդամներ բերման են ենթարկել իբր «խուլիգանության կասկածանքով»’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբանների պալատի նախագահը բերման ենթարկվածների գործով դիմել է «համակարգողներին»’