‘
Քիչ առաջ Ռուզաննա Գրիգորյանը «Վճարում ենք 100 դրամ» խմբում ահազանգել է, որ քաղաքապետարանի մոտից ոստիկանները առեւանգել են 4 ակտիվիստների:
«Այսօր մի խումբ նախաձեռնել էր քաղաքապետարանի դիմաց, որպես վճարովի կանգառների դեմ ուղղված գործողություն, կարմիր գծեր փչել: Ակցիայի բարեհաջող ավարտից հետո, առանց որևէ բացատրության և հիմնավորման, ոստիկանները առևանգել են Վահե Գևորգյանին: Նա այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Հիմա ակտիվիստները փակել են փողոցի մի մասը և պահանջում են ներկայացնել Վահեին տանելու օրինական հիմքերը: Ով կարող է՝ թող շտապ իջնի քաղաքապետարանի մոտ»:
Նշվում է, որ բացի Գեւորգյանից, ոստիկանները տարել են նաեւ քաղաքացիներ Սեւակ Մամյանին, Վահագն Մինասյանին եւ Գոռ Առաքելյանին:
‘