‘Ոստիկանները թույլ չեն տալիս նախագահականի մոտ հավաքված ցուցարարներին նամակ հանձնել ‘

1463

Մինչ Ազգային ժողովում 4 ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնած՝ կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը հետաձգելու մասին նախագիծն էր քննարկվում, խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց էին անցկացնում «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները: Ակցիայի մասնակիցները ԱԺ-ի մոտից բարձրացել են դեպի Բաղրամյան 26` նախագահական նստավայր:

Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, նախագահականի մոտ լարված վիճակ է: Մի քանի հարյուր ցուցարարները փորձել են մոտենալ նախագահականին եւ նամակ հանձնել, ոստիկանները, սակայն, չեն թողել, եւ հրել են մի քանի հոգու: Տեղում են հայտվել նաեւ կարմիր բերետավորները:

 

Նախորդ հոդվածը‘Ա. Մանուկյանը` ցուցարարներին. Ինչքան շատ լինեք, այնքան քաղաքական ուժերն իրենց ավելի ուժեղ կզգան. Ֆոտոշարք ‘
Հաջորդ հոդվածը‘Գնի վրա ազդում են քսայուղերը, բաները. Ըստ Գ.Սահակյանի՝ գազի գնի նվազումը չի ազդի տրանսպորտի սակագների վրա ‘