‘
«Պահանջում ենք վավերացնել հայ ժողովրդի հաղթանակը» պաստառով և եռագույն դրոշներով այսօր մոտ երկու տասնյակի հասնող երիտասարդներ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա էին փորձում իրականացնել։
Նրանց ակցիան, սակայն, կասեցվեց ոստիկանության կողմից:
Երիտասարդները այս պահին մի անկյունում հավաքված փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը:
Երիտասարդների խոսքերով՝ Սահմանադրական Դատարանը գոնե մեկ անգամ պետք է սահմանադրական արդար վճիռ կայացնի:
«Ա1+»-ը փորձել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ ճշտել, թե ինչու են արգելում երիտասարդներին մոտենալ ՍԴ-ին` նա պատասխանեց, որ նոր է սկսում աշխատանքային շաբաթը և պատերի տակ կանգնելով ակցիայի մասնակիցները միայն կխանգարեն ներսում իրականացվող աշխատանքներին:
Երիտասարդնեը շարունակում են կանգնած մնալ ՍԴ-ի մոտ, իսկ երկրի գերագույն դատական մարմինը շարունակում է լսել Նախագահի երկու թեկնածուների դիմումը ԿԸՀ որոշման դեմ, որով նախագահ է ճանաչվել Սերժ Սարգսյանը։
‘