‘Ոստիկանները ծեծի են ենթարկել քաղաքացուն, վերջինս ածելիով կտրտել է ձեռքերը’

1067

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում Արեն Հ.-ի տված բացատրության համաձայն` ինքը 2014թ. հունիսի 28-ին, ալկոհալ օգտագործած վիճակում գնացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին` քննիչից իրերը վերցնելու նպատակով (Արեն Հ.-ն ութամսյա կալանքից ազատ է արձակվել, երբ նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում): Բաժնում իրեն անծանոթ 3-4 ոստիկաններ թույլ չեն տվել բարձրանալ քննիչի մոտ, ապա ծեծի են ենթարկել իրեն, որի պատճառով էլ իր ածելիով կտրտել է ձեռքերը: 

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ-ից բարոյական աջակցություն է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Երևան-Գյումրի ճանապարհին տղամարդու դի է հայտնաբերվել’