‘Ոստիկանները կրկին բռնություն են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ’

1117

Երեւան-Վանաձոր ավտոմայրուղու վրա այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում մի խումբ ոստիկաններ և քաղաքացիական հագուստով անձինք բռնություն են գործադրել ցուցարարների նկատմամբ: 

«9 ոստիկան, որոնցից 4-ը քաղաքացիական համազգեստով էին, ինձ բռնեցին ու տարան դեպի մեքենան։ Նրանցից մեկը ծնկով իմ մեջքին հարվածեց, ու ես ընկա գետնին։ Հետո փորձում էին ձեռքս կոտրել։ Հիմա վիճակս լավ է, շնչում-արտաշնչում եմ», — «Ա1+»-ին ասել է բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանը։ 

Forrights.am-ը տեղեկացնում է, որ բռնություն են գործադրել նաեւ 19-ամյա Տաթև Մայիլյանի նկատմամբ` հարվածներ հասցնելով եւ փորձելով նրան բերման ենթարկել: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղար. Ողջ աշխարհը միավորվել է Ուկրաինայի պաշտպանության շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Գեւորգյանը պնդում է, որ Արագածոտնում նոր ՀԷԿ կառուցելու մասին «խոսք չի գնում»’