‘Ոստիկանները ուժով ցրեցին ցույցը’

2226

Հուլիսի 21-ին՝ առավոտյան ժամը 04-ն անց ոստիկանները ուժով ցրել են Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին ու բերման ենթարկել նրանց:

Ըստ պաշտոնական տվյալների, երեկվա դեպքերից հետո մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ են դիմել 51 հոգի, որոնցից 28¬ը` ոստիկան:

Ուժ է գործադրվել նաեւ իրադարձությունները լուսաբանող լրագրողների հանդեպ:

Այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանը, որտեղ նշվում է.

«Գիշերը Խորենացի փողոցում եւ հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողներիշրջանում կան տուժածներ:

Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսեւորում առհասարակ, այլ որպես խիստբացասական երեւույթ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի մասնագիտական գործունեությանըխոչընդոտելու տեսանկյունից:

Հիշեցնում եմ, որ լրագրողի մասնագիտական պարտականություններրի կատարմանը խոչընդոտելը քրեորենպատժելի արարք է՝ անկախ նրանից հանցավոր բնույթի գործողություն կատարողը պետական մարմնիներկայացուցիչ է, թե հավաքի մասնակից քաղաքացի: Այս առումով, մեր ունեցած բոլոր նյութերն ուղարկվելու ենհամապատասխան քրեական հետապնդման մարմիններին:

Բոլոր այն անձանց, ովքեր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մասին չհրապարակվածտեսանյութեր կամ տեղեկություններ ունեն, խնդրում եմ դրանք փոխանցել մեզ, որպեսզի Մարդու իրավունքներիպաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող գործողությունները կրեն առաջնահերթ բնույթ»:

 

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ուզում է հավասարեցնել Սուարեսի ու Նեյմարի աշխատավարձերը’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ’