‘Ոստիկանները վիրավորել եւ նսեմացրել են քաղաքացուն’

1243

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում, Կարեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին` ձեռքի վնասվածքի կապակցությամբ բացատրություններ տալու համար:

Նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին:

Կարեն Մ.-ն հաղորդմամբ` ոստիկաններն իրեն տևական ժամանակ անօրինական պահել են ոստիկանության բաժնում, վիրավորել ու նսեմացրել են` ոտնահարելով իր իրավունքներն ու օրինական շահերը:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Խնջույքը վերածվել է վիճաբանության. Սպանվել է 26-ամյա երիտասարդը, որի հարազատները ծեծել են մահը արձանագրած բժիշկներին’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել ԵԱՏՄ-ին անդամակցության առնչությամբ դիրքորոշման հարցում’