‘
iLur.am-ի թղթակիցը երեկ նկատել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակում մի քանի ուղևորատար ավտոբուսների մեջ նստած ոստիկանների: Ավտոբուսների վրա ցուցանակներ կային՝ «Արարատ», «Արտաշատ», «Վեդի» գրություններով: Մի ավտոբուսի վրա էլ Հայաստանի հանրապետական կուսակցության զինանշանն էր՝ «անվճար ուսանողական երթուղի» գրությամբ: Ավտոբուսների ապակիները սև վարագույրներով ծածկված էին: Սակայն iLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ դրանցում ոստիկաններ են նստած:
‘