‘Ոստիկանները 50-ից ավելի ճայթռուկ են առգրավել’

933

 

Եվրո-2016-ի ընտրական փուլի Իտալիա — Խորվաթիա հանդիպումից առաջ Միլանի ոստիկանությունը 50-ից ավելի ճայթռուկ է առգրավել հյուրերի երկրպագուներից:

Հիշեցնենք, որ այս հանդիպման 71-րդ րոպեին խաղն ընդհատվել է այն պատճառով, որ բալկանցի երկրպագուները ճայթռուկներ են այրել, ապա դրանք նետել են խաղադաշտ, ինչի պատճառով դաշտը ամբողջությամբ ծածկվել է ծխով:

«Խաղից առաջ մենք 50-ից ավելի ճայթռուկ ենք առգրավել: Մարզադաշտի մուտքի մոտ երկրպագուները զննվել են ձեռքով և ոչ թե սկաներով, ինչպես դա անում են օդանավակայաններում, այդ պատճառով էլ անհնարին էր մինչև վերջ կանխարգելել ճայթռուկների հայտնվելը խաղադաշտում: Ի վերջո, 70 հազար հանդիսական կար, և բոլորին ստուգելն անհնարին է»,- ասել է Միլանի ոստիկանության ղեկավար Լուիջի Սավինը: 

Նախորդ հոդվածը‘Կրակի մատն(վ)ած ՀՀԿ. Ո՞վ է Հակոբին մատնել թալանի և Իսրայելին՝ կողոպտիչներին’
Հաջորդ հոդվածը‘Զեկույց. ահաբեկչության զոհերի թիվն ամբողջ աշխարհում աճում է’