‘Ոստիկանների երդման արարողությունը՝ օրթոպեդիկի բակում, մարզպետներինը՝ հրաձգարաններում, հանրապետականներինը՝ քյաբաբանոցներում. «ՉԻ»’

954

«Չորրորդ իշխանություն»-ը լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել ԴԱՀԿ նորանշանակ աշխատակիցների երդման հանդիսավոր արարողությունը:

Հետաքրքիր է՝ ինչու՞ է հարկադիր կատարողների երդման արարողությունը կազմակերպվել հատկապես Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Ըստ երևույթին ԴԱՀԿ ղեկավարությունը դրանով ցանկացել է «նորելուկներին» ցույց տալ, որ իրականում իրենց աշխատանքն այնքան էլ վատը չէ, աշխարհում ավելի մեծ ոճրագործություններ էլ են տեղի ունեցել: Այսինքն՝ պետք չէ առանձնապես վատ զգալ, որ ստիպված են լինելու իրականացնել դատարանների որոշումները և խլել  մարդկանց ունեցվածքը: Կարող էին, իհարկե, նաև ՀՀ Սահմանադրության վրա երդվել, բայց այսպես ավելի ազդեցիկ է:

Ամեն դեպքում՝ գաղափարը վատը չէ: Պարզապես այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում նորանշանակ ոստիկանների երդման արարողությունն էլ պիտի օրթոպեդիկի բակում կազմակերպվի, մարզպետներինը՝ հրաձգարաններում, հանրապետականներինը՝ քյաբաբանոցներում և այլն:

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնողը սրիկա պետք է լինի. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘«Ազատամարտիկների դաշինք»-ը՝ հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)’