‘
Քաղաքացի Թամարա Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ կայքը հայտնում է, որ ըստ քաղաքացի Թամարա Թ.-ի հաղորդման` 2014 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ամուսնուն, ծեծելով ու այլ բռնություն գործադրելով, տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ միայն մեկ օր ապօրինի պահելուց հետո ձերբակալել են:
Բացի դրանից, իր ամուսնուն կալանավորելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նրան համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել, ինչի արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 26-ին նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
‘