‘Ոստիկանների կիրառած բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել ‘

711

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Ասատուր Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով Երևանի Կոմիտաս-Տիգրանյան փողոցների խաչմերուկից ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին, որի ընթացքում հայհոյել են, բռնություն են գործադրել իր նկատմամբ, ապա վնասել են իր ավտոմեքենայի ապակին:

Ասատուր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

Նախորդ հոդվածը‘Արցախի ՊՆ-ը հայտնում է Ադրբեջանի առնվազն 7 զինծառայողի ոչնչացման մասին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ ‘