‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում ինքնաբուխ հավաք է: Մոտ 150 հոգի այս պահին գտնվում են հրապարակում, իսկ ահա հրապարակի Թումանյան փողոցի հատվածում գտնվող մուտքի կողմից բազմաթիվ ոստիկաններ կան, ովքեր արգելում են մարդկանց մուտք գործել Ազատության հրապարակ: Ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանները արդեն հրապարակ մուտք գործած մի քանի քաղաքացիների ուղղակի «գողացել» են` դուրս բերելով հրապարակից:
‘