‘Ոստիկաններն Աֆրիկյաններ են եկել մահակներով. Ա1+’

840

Աֆրիկյանների տան ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են։ Դրա հետ մեկտեղ այստեղ հայտնվել են նաև ոստիկանները, թեև «Պահպանենք Աֆրիկանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները շուրջ 10 հոգի են։ Նախաձեռնության անդամ Սոնա Ասատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Չեմ հասկանում՝ 10 հոգու համար 70 ոստիկան եկել, ի տարբերություն նախորդ օրերի, այս անգամ ոստիկանները դուբինկաներով են եկել, իսկ թե ինչու են այսքան շատ, հայտնի չէ»։

Նախաձեռնության անդամները հանգիստ են և աշխատում են հնարավորինս զերծ մնալ ոստիկանների հետ շփումից, ոստիկանական մեքենաները գնալով ավելանում են։

Ի դեպ, Աֆրիկյանների շենքի հարակից փողոցներում նույնպես ոստիկաններ են հավաքված։ Այս պահին Աֆրիկյաններ են գալիս նաև կարմիրբերետավորները։

Նախորդ հոդվածը‘Գարի Օլդմանը պատասխանել է հրեատյացության մեղադրանքներին’
Հաջորդ հոդվածը‘Կոստանյանը Լյուքս Ստեփանյանի գործը խառնել էր ուրիշ գործի հետ (Տեսանյութ)’