‘
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Ամփոփելով 2014 թվականը` ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը որպես ձեռքբերում նշել է այն, որ ոստիկանությունը «հրաժարվել է ծեծից և խոշտանգումից»:
«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Քաղաքացիների ծեծն ու խոշտանգումը, ինչպես հայտնի է, քրեական հանցագործություններ են: Ու փաստորեն 2014-ին մեծ ձեռքբերում ենք ունեցել` ոստիկանները հրաժարվել են քրեական հանցագործություններ կատարելու պրակտիկայից: Եթե այսպես շարունակվի` ընդամենը մի 5-6 տարի հետո հաջորդ խոշոր ձեռքբերումը կունենանք. ոստիկանությունը կսկսի զբաղվել քրեական հանցագործությունների բացահայտմամբ: Այսօր դա անհավատալի է թվում, բայց առաջին քայլն արված է. կոնկրետ մի հանցատեսակից ոստիկանությունը հրաժարվել է: Երևի ոստիկանապետը հատուկ շրջաբերական է իջեցրել՝ «քաղաքացիներին այլևս չծեծել և չխոշտանգել»:
Մնում է, որ մյուս գերատեսչությունները նույնպես հետևեն այս օրինակին, և տարին ամփոփելով՝ առողջապահության նախարարը հայտարարի, թե բժիշկների 30 տոկոսը ծխելը թարգել է, բնապահպանության նախարարը հայտարարի, թե որոշել են այլևս աչք չփակել ապօրինի անտառահատումների վրա:
‘