‘Ոստիկանության աշխատակիցը գողացել է ընկերուհուն. Քր.գործ ՀՔԾ-ում’

878

Քաղաքացի Մոնիկա Ս.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել այն մասին, որ նախկին ընկերը, ով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան է, բռնություն գործադրելով և սպառնալիքներ տալով, 2014թ. հուլիսի 26-ին իրեն առևանգել է, տարել հյուրանոց և իր կամքին հակառակ` շուրջ մեկ ժամ պահել այնտեղ:
Ըստ ՀՔԾ կայքի՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 
Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը պատրաստ է նպաստել Կիևի և անջատականների միջև երկխոսության կայացմանը’
Հաջորդ հոդվածը‘Կամրջի երկաթե արգելապատնեշը փրկել է 32-ամյա վարորդին’