‘Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ապօրինի պահել են բաժնում եւ նրա նկատմամբ բռնություն գործադրել’

794

Քաղաքացի Եղիազար Խ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժնի աշխատակիցներն ապօրինի կերպով թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել նշված բաժին, առանց օրինական հիմքերի պահել են բաժնում, այդ ընթացքում տեղեկություններ կորզելու նպատակով հոգեբանական և ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ: 

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Դատարանը մերժեց Լիսկայի որդուն ազատ արձակելու որոշման դեմ Բուդաղյանների ներկայացուցչի բողոքը’
Հաջորդ հոդվածը‘ Քեյլոր Նավասի «Կյանքի պայմանագիրը»’