‘
Ոստիկանության Գյումրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Դանիելյանն այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ։
Ոստիկանության Գյումրիի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով Կադրերի ռեզերվում էր, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
‘