‘Ոստիկանության լեյտենանտը հափշտակել է զգալի արժողությամբ ավտոմասեր’

1282

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ռազմիկ Կարապետյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Երևան քաղաքի բնակիչ Գոռ Աթաբեկյանի հետ Երևանի Զ. Սարկավագի փողոցի բակերից մեկում կայանված INFINITI QX մակնիշի ավտոմեքենայից հափշտակել են զգալի արժողությամբ ավտոմասեր:

Նույն եղանակով Ռազմիկ Կարապետյանը ընկերոջ՝ Գոռ Աթաբեկյանի հետ, 2014 թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից և Չարենցավան քաղաքից խմբով ևս 6 անգամ կատարել են ուրիշների գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություններ: 

Ռազմիկ Կարապետյանին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Նախորդ հոդվածը‘Էլի լրագրողներն են մեղավոր. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնում, Էրեբունիում եւ Շենգավիթում 24 ժամ ջուր չի լինի’