‘
ԼՂՀ ոստիկանությունը այսօր Քարվաճառի մոտ անհետացած երիտասարդի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
Հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 52-ամյա Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջանային բաժին է դիմել՝ հայտնելով, որ որդին` 17-ամյա Սմբատ Մեխակի Ցականյանը (նույն գյուղի բնակիչ) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:
Սմբատ Ցականյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Շահումյանի շրջբաժին կամ զանգահարել (097) 39-78-02, 1-02 հեռախոսահամարներով:
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ երիտասարդին գերի են վերցրել ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները:
‘