‘Ոստիկանության մոտ բռնություն են կիրառել լրագրողի հանդեպ, իսկ օպերատորին՝ բերման ենթարկել ‘

1815

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկաններն այսօր բռնությամբ բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակի մոտ ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ակտիվիստների: Այժմ ակտիվիստները գտնվում են Երեւանի ոստիկանության կենտրոնի բաժանմունքում: Ինչպես ոստիկանության մոտից հաղորդում է մեր թղթակիցը, ոստիկանության մոտ հավաքված է մեծ բազմություն, եւ այնտեղ էլ «իրավապահները» շարունակում են բռնություն գործադրել: Մասնավորապես, նրանք բռնություն են գործադրել  լրագրող Անի Գեւորգյանի հանդեպ, իսկ վերջինիս եղբորը՝ օպերատոր Սարգիս Գեւորգյանին ոստիկանության շենքի մոտից բերման են ենթարկել: 

Նախորդ հոդվածը‘Է.Վարդանյան. Անթույլատրելի է իրենց իրավունքների պաշտպանության համար բողոքողների նկատմամբ նման վերաբերմունքի դրսևորումը ‘
Հաջորդ հոդվածը‘Օպերատորին հարվածել են եւ գցել գետնին, փաստաբանին ներս չեն թողնում’