‘Ոստիկանության նախկին աշխատակիցը քաղաքացուց հափշտակել է 7800 ԱՄՆ դոլար’

751

Քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի նախկին աշխատակիցը իրենից վերանորոգելու պատրվակով վերցրել է 3500 ԱՄՆ դոլար արժողությամբ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան, այն առանց իր գիտության վաճառել է, որից հետո այլ ավտոմեքենա գնելու և իրեն վերադարձնելու պատրվակով, վստահությունը չարաշահելով, իրենից դարձյալ մաս-մաս վերցրել է ևս 4300 ԱՄՆ դոլար` պատճառելով ընդհանուրը 7800 ԱՄՆ դոլարի վնաս:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանին ազատ արձակելու լուրը ապատեղեկատվություն է. ՄԻՊ խորհրդական’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարիա-Ֆրանսիա. Խաղից առաջ’