‘Ոստիկանության «ֆեյք» պատնեշ՝ Ազատության հրապարակի մուտքի մոտ’

1452

Ինչպես հաղորդում է iLur.am-ի լրագրողը՝ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհները որոշել են երթ կազմակերպել: Ոստիկանները փակեցին Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա ելքը:

Պատնեշի մոտ կանգնած էին մի քանի տասնյակ ակտիվիստներ: Նրանց թվում էին Եղիա Ներսիսյանն ու Մարիամ Սուխուդյանը: Ակտիվիստները պահանջում էին բացել պատնեշը՝ չխախտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:  

 iLur.am-ի թղթակիցը նկատեց, սակայն, որ ոստիկանների «պատնեշից» մի քանի մետր այն կողմ ճանապարհն ազատ է. Մարդիկ հանգիստ անցնում էին՝ շրջանցելով ոստիկանների խիտ շարքերը:  

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակեց «Հայաստանի 4-րդ հանրապետությունը» եւ հեռացավ հրապարակից’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը հրաժարական տվեց’